Նախորդ հազարամյակի ավարտին, արդեն ուրվագծվում են «ԹՕՓ 1» Ընկերության գործունեության ակունքները:
ԽՍՀՄ-ի փլուզման տարիներին, գործարարությամբ զբաղվելը, փոքր կամ միջին գործ հիմնելն անհրաժեշտ պայման էր գոյատևման ու կյանքի որակը բարելավելու համար: Այստեսակ ընկալմամբ, ազատական մտածողությամբ տոգորված, նորարարական մի շարք գաղափարներով լեցուն երիտասարդներ, կյանքի փորձով իմաստացած ավագ ընկերների հետ միասին, հարազատ անձանցով ընտրեցին ձեռներեցությամբ զբաղվելու ճանապարհը:
Ի տարբերություն ոմանց, մեր թիմը ձեռնարկատիրական գործունեությանը համատեղ, գործնական մտածողության դրևորմանը զուգահեռ կարևորում էր շարունակական կրթության ստացումը և գիտության դերը առօրյա կյանքում ու գործարարության բնագավառում:
ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում, Հոլանդիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Թաիլանդում և բազում այլ երկրներում տնտեսագիտության, շուկայաբանության ու կառավարաբանության բնագավառներում վերապատրաստվելով, մասնակցելով գիտական սեմինարների ու քննարկումների, հանդես գալով զեկույցներով ու դասախոսություններով, մենք փորձում էինք ապահովել տեսական գիտելիքների փոխառնչումը գործնական մոտեցումներին տնտեսաչափության, շուկայավարման, կառավարման ոլորտներում:
Այդ ամենի արդյունքը՝
- տասնյակ մեթոդական ձեռնարկների ու գիտական մենագրությունների, հանրամատչելի հոդվածների, գործնական առածանու, խորհուրդների հրապարակումն էր միջազգային շտեմարանում ներառված հանրահայտ ամսագրերում,
- 2018 թվականին ԵՊՀ «015 մասնագիտական խորհրդի» կողմից միաձայն տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի շնորհումն էր «ԹՕՓ 1» հապավմամբ հանդես եկող Հոլդինգի հիմնադիր Արման Մարտիրոսյանին:
Այս բնագավառում, որպես «ԹՕՓ 1 Հոլդինգի» առանցքային մասնակից, հանդես եկող «ԹՕՓ 1 Քարեր» անվամբ հայտնի անհատական նախաձեռնությամբ ձեռնարկատիրությունը դարձել է ազնվության, պատասխանատու ու պարկեշտ վերաբերմունքի, կատարելության ձգտման խորհրդանիշ:
Մասնագիտական խորհրդատվությունների տրամադրման հիման վրա, գործնական պարապմունքների կազմակերպման մեկ այլ հաջողված նախաձեռնության օրինակ է 2018 թվականին հիմնադրված «ԹՕՓ 1 Հոլդինգի» շրջանակներում մասնագիտական շերտերում մեծ հեղինակություն վայելող «ԹՕՓ 1» հապավմամբ հայտնի ապրանքանիշով հանդես եկող Գեղեցկության Սրահը:
Մեր օրերում, «ԹՕՓ 1» Հոլդինգը մի հարթակ է դարձել, որտեղ առցանց և դեմ առ դեմ ծավալվում են գիտագործնական, հանրամատչելի քննարկումներ, կազմակերպվում են շուկայավարման դասընթացներ ու իրականացվում են տնտեսավարման սեմինարներ ներկրման, արտահանման, քարամշակման, արտաքին ու ներքին հարդարման նրբությունների, նորարարության, նորաձևության ու վարսահարդարման գաղտնիքների բացահայտման վերաբերյալ:
Ներկայում, «ԹՕՓ 1» ապրանքանիշի ներքո համագործակցող ընկերությունները գործունեություն են ծավալում ապրանքների ներկրման ու ատահանման, քարամշակման, արտաքին ու ներքին հարդարման տարատեսակ ծառայությունների մատուցման ուղղություններով:
Տարիների ընթացքում որակյալ աշխատանքի, հարգալից, արժանապատիվ ու պատասխանատու մոտեցման հիման վրա, կատարելության ձգտման շնորհիվ ընդլայնելով համագործակցության շրջանակները, վստահելի փոխհարաբերություններ ու գործարար կապեր են հաստատվել Հնդկաստանի, Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ամերիկայի, Վիետնամի, Եգիպտոսի, Հունաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Իրանի, Թաիլանդի, Իսպանիայի, Մարոկկոյի, Հարավաֆրիկյան Հանրապետության և մի այլ երկրների գիտնականների, գործարարների ու մասնագետների, հանքերի սեփականատերերի, քարամշակման արտադրամասների ներկայացուցիչների հետ:
